Ադրբեջանը պլանավորում է առանց վիզային ռեժիմի շուրջ բանակցություններ սկսել Եվրամիության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը պլանավորում է առանց վիզային ռեժիմի շուրջ բանակցություններ սկսել Եվրամիության հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն արդեն «կանաչ լույս» է տվել՝ Ադրբեջանի հետ նոր ռազմավարական համաձայնագրի ստորագրման մասին բանակցությունների սկզբի համար:

«Ադրբեջանն ու ԵՄ-ն արդեն 2013թ. համաձայնագիր են ստորագրել վիզային ռեժիմի ազատականացման մասին, ինչն իր ներդրումն ունեցավ եվրոպական երկրների և Ադրբեջանի քաղաքցիների միջև հարաբերություններում: Մեր բանակցությունների հաջորդ փուլը, կարծում եմ, կլինի վիզաների չեղարկումը»,-ասել է Գաջիևը:




Լրահոս