
Դավիդ Վիլյան ճանաչվել է ամերիկյան ՄԼՍ-ի՝ 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնել են դառնալ տարվա լավագույնը: Ես առանց Ձեզ չէի կարող»,- նշել է իսպանացի ֆուտբոլիստը:
Հավելենք, որ «Նյու Յորք Սիթի»-ի առաջատարն ավարտվող տարում 33 հանդիպումների է մասնակցել՝ դառնալով 23 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: