Ճանապարհային ոստիկանությունը կվերափոխվի պարեկային ծառայության. ինչ փոփոխություններ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը, որի ժամանակ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը հայտնեց, որ նախագծով Հայաստանում ճանապարհային ոստիկանություն հասկացությունը կվերանա, կստեղծվեն քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ոստիկանության բլոկներ:

«Ներկայիս իրավիճակի պայմանների շտկման և բարելավման ուղղությամբ ենք աշխատում: Առաջինը համայնքային ոստիկանության հիմնադրումն էր: Եթե շատ կոպիտ ասեմ` սա շերիֆական ինստիտուտի ներդրում է, բայց հայկական տարբերակով: Սա դեռ կայացման փուլում է, արդեն կայանում է, բայց ունենք անելիքներ: Ինչպես նաև  փոփոխություններ են արվում Անձնագրային եւ վիզաների վարչությունում: Ճանապարհային ոստիկանությունում էլ մենք մի շատ լուրջ մտահղացում ունենք, խոսքը գնում է պարեկային ծառայությանն անցնելուն: Այսինքն՝ ընդհանրապես ճանապարհային ոստիկանություն հասկացությունն ըստ երևույթին կվերանա, և կլինի պարեկային ծառայություն, որը կզբաղվի և ճանապարհային ոստիկանության աշխատանքով, և հասարակական կարգի ապահովմամբ»,- նշեց նա:

Եղիազարյանը ընդգծց, որ իրենք տեղում կանգ չեն առնում և շարժվում են առաջ: «Մեր ճանապարհային ոստիկանությունը պիտի նկատած լինեք, թե ինչ ձևի, ինչ  մեթոդների աշխատանքային «ստիլ» է որդեգրվել: Այստեղ մենք շատ լուրջ մտահղացում ունենք պարեկային ծառայության անցնելու», – նշեց նա:




Լրահոս