
Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը և մարզչական շտաբը որոշում են կայացրել ձմռանը նոր ֆուտբոլիստներ ձեռք չբերել:
Sport.es-ը հայտնում է, որ ակումբը տրանսֆերի չի հանի Ալեիշ Վիդալին և ոչ էլ նրա փոխարեն նոր ֆուտբոլիստ ձեռք կբերի: Իսպանացին մտադիր է մնալ թիմում և պայքարել հիմնական տեղում հաստատվելու համար: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Վիդալը մասնակցել է միայն մեկ խաղի: