Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը, որի ժամանակ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը հայտնեց, որ նախագծով Հայաստանում ճանապարհային ոստիկանություն հասկացությունը կվերանա, կստեղծվեն քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ոստիկանության բլոկներ:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ եթե դա արվի, ապա պետք է շատ երկար ճանապարհ անցնի:
«Այլ կերպ չեմ պատկերացնում: Խնդիր է մեծ, գուցե արդյունավետ և կլինի տարիների ընթացքում: Բացառվում է մեկ օրում ճանապարհային ոստիկանությունը դառնա ոստիկանություն: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես է դա լինելու»:
Լ. Եղիազարյան