
Ռուսական Առաջին ալիքի եթերում «Բոլորից լավը» հաղորդման շրջանակներում իր ասմունքով փայլած 6-ամյա Ալեքսանդր Բեյլերյանն այս անգամ զարմացրել է հանդիսատեսին հայերենի իմացությամբ: Փոքրիկի հայրը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ տղան արտասանում է Ալեքսանդր Պուշկինի «Ձմեռվա իրիկուն» բանաստեղծությունը` հայերեն թարգմանությամբ:
Տեքստը կարդալուց հետո նա դիմում է իր հայրենակիցներին ՝ շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար: