ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը դեկտեմբերի 8-ին ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պատվիրակությանը՝ նախարար Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ։
Ողջունելով ներկաներին՝ Ա. Առաքելյանը նշեց, որ հայկական երկու պետությունների տրանսպորտի, կապի ոլորտները համակարգող նախարարությունների միջև համագործակցությունը միշտ եղել է արդյունավետ և կառուցողական:
ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, ներկայացնելով կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները, անդրադարձավ նաև առկա խնդիրներներին։ Նա հույս հայտնեց, որ երկու նախարարությունների համագործակցված աշխատանքի արդյունքում դրանք լուծում կստանան։
Հանդիպման ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց, որպեսզի նախարարությունների կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներն անմիջական կապ հաստատեն միմյանց հետ՝ համատեղ ուժերով աշխատեն լուծումներ տալ տրանսպորտի և կապի ոլորտներում առկա խնդիրներին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն