
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ինտեգրացման խորացման առաջարկներ է ներկայացրել Վլադիմիր Պուտինին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԵԱՏՀ կայքին:
Կողմերը կարծիքներ են փոխանակել եվրասիական ինտեգրացման զարգացման ակտուալ հարցերի շուրջ:
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին ուշադրության համար, որը նա հատկացնում է Եվրասիական տնտեսական միությանն ու այդ միավորման մասնակիցների միջև ինտեգրացման խորացմանը: