
Եվրամիությունը, Եվրախորհրդարանն ու Եվրահանձնաժողովը Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի սահմանման մասին համաձայնագիր են ստորագրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կողմերը փոխզիջման են հասել մեխանիզմի հարցով, որը կարող է դադարեցնել առանց վիզային ռեժիմը ծայրահեղ դեպքերում:
2015թ. դեկտեմբերին Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ Ուկրաինան և Վրաստանն իրականացրել են ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցով բոլոր պայմանները: