«Միասնություն» համազգային շարժումն անցկացրել է հերթական կլոր սեղան-քննարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 8-ին «Միասնություն» համազգային շարժումն անցկացրեց հերթական կլոր սեղան-քննարկումը, այսանգամ՝«Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպական և եվրասիական վեկտորների միջև»թեմայով:

«Միասնություն»համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանը կարևորում է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը, քանի որ դրանք թույլ են տալիս լսել ոլորտի մասնագետների կարծիքը, հանրային հնչեղություն տալ մեր հասարակության օրակարգային բոլոր հարցերին, այնուհետև մշակել և վերհանել համազգային նշանակության խնդիրներ:

«Գաղտնիքչէ, որ նման կարգի համազգային նշանակության խնդիրներից մեկը Հայաստանի արտաքին քաղաքական ճիշտ կողմնորոշման ու հիմնական վեկտորների ընտրության հարցն է:

Նույնիսկ եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտին միանալուց հետո էլ մեր հասարակական-քաղաքական դիսկուրսում շարունակվում են քննարկումները, թե որ ուղին է արդյունավետ՝ եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական ինտեգրացիան: Ասեմ ավելին՝ այդ քննարկումները երբեմն վերածվում են եվրոպամետների ու ռուսամետների միջև դաժան պայքարի, այն աստիճան, որ դառնում ենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ»,- ասաց Արման Վարդանյանը, շեշտելով՝ «Միասնություն» շարժման համար նման մոտեցումներն ընդունելի չեն և իրենց համար գերական ազգային շահի գաղափարն է, պետական շահի գիտակցումը՝քաղաքական որոշումներ ընդունողների մոտ, պետականամետ մտածողության սերմանումը՝ երիտասարդությանշրջանում:

Քննարկման բանախոս, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ ԵԱՏՄ անդամակցությունն ավելի շատ բխել է անվտանգության շահերից, որովհետև ռուսական խանդը և ՌԴ վերաբերմունքը ցույց էր տալիս, որ Հայաստանն ուրիշ տարբերակ չուներ. «Հայաստանը պետք է այդ որոշումը կայացներ, որպեսզիչհայտնվերձիուսմբակներիտակ, որըմեզկարողէրշատարագտրորել, շատավելիդաժանտրորել, որըտեղիունեցավՈւկրաինայիհետ»:

Ըստքաղաքագետ Նարեկ Գալստյանի՝ ժամանակին խոսվում էր այն մասին, որ ԵԱՏՄ անդամակցության ներսում Հայաստանին պետք է տրվեր հատուկ կարգավիճակ, բայց մենք ոչ մի հատուկ կարգավիճակով էլ չանդամակցեցինք. պարզապես ընտրեցինք տարբեր արագությունների ինտեգրացիան:

Այսօր որոշ կանոնակարգեր մեզ վրա չեն ազդում, բայց հետագայում մենք ամբողջ փաթեթով լիիրավ անդամակցելու ենք՝ առանց տարբերակված ինտեգրման մոդելը կիրառելու:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի կարծիքով էլ՝ԵՄ-ի հետ որևէ տեսակի հարաբերություն չկա.իներցիոն հարաբերություններ են՝կետային ծրագրերի և եվրո հաճությամբ տարբեր գործիքներից օգտվելու տեսքով:

«Եթեչլինեինխոշորագույնգործիքներիցօգտվելուայդմուտքերը, թերևս,պետք է արձանագրել, որԵվրամիությանհետհարաբերություններնօդումկախվածեն: Որևէհարաբերություն, եթեանորոշ է, հատկապես,եթեանորոշ է երկարժամանակահատվածում, անվտանգությանառումովլավբանչինշանակում»,- ասացՍաֆարյանը:

«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանն էլ այն տեսակետին է, որ եթե մենք մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքում ունենք մեկ-երկու դրական միտում, ապա դրանք պայմանավորված են Ռուսաստանի հետ մեր հարաբերություններով և պետք է գտնել ուղիներ՝ եվրասիական ինտեգրումից օգուտ ստանալու համար:

ՄԱՀՀԻ-ի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ կարծիք հայտնեց, որ մենք վերադառնում ենք գաղութատիրական իրավիճակի: «Այսօր Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ սպառնալիքն է:
Հայաստանը ոչ թե Ռուսաստանի դաշնակիցն է, այլև պատանդը, իսկ մենք շարունակում ենք մեր ավանակը քշել»:

Քննարկմանըմասնակցումէրնաևպգթ, դոցենտԱշոտԿարապետյանը, ումկարծիքով՝ Հայաստանըբավականինլուրջխնդիրներունիեվրասիականինտեգրացիանկայացնելուհարցում, և ամենաակնհայտխնդիրնայն է, որԽՍՀՄ-իկազմալուծումիցհետոխզվեցինբոլորկապերը, այդթվում՝ մարդկային, մասնագիտականշփումները:

Աշոտ Կարապետյանը կարևորեց նաև կոմպետենտ մարդկանց կողմից խնդիրների վերհանումը, մեխանիզմների և առաջարկների ներկայացումը՝ իշխանություններին:

«Միասնություն» համազգայինշարժմանլրատվականծառայություն




Լրահոս