Պետությունում պետության դեմ. ինչու են աճել պետական իշխանության դեմ հանցագործությունները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հուլիսի 17-ին, երբ «Սասնա ծռերի» կողմից զենքով գրավվեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդը, երկրում շատ բան փոխվեց: Պարզվեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ հատկապես ՀՀ ոստիկանությունը ուղղակի իրենց տեղում չեն: Ու այս գործելաոճը նոր բան չէ: Ողջ 2016 թվականի ընթացքում Հայաստանում գրեթե բոլոր տեսակի հանցագործությունների ցուցանիշներն աճել են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ շեշտակի աճել է նաեւ պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր քանակը. այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 2284, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 880 դեպք: Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների քանակը այս տարվա հունվար-հոկտեմբերին 2047 է, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում 605 է եղել:

Հիշեցնենք` «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ կետը հստակ սահմանում է, որ ոստիկանությունը պարտավոր է նախականխել, կանխել եւ խափանել հանցագործությունները: Այլ ոչ թե կատարված հանցանքների հետեւից գնալ, նկարահանել, շոու բեմադրել, թե բացահայտում է արել:

Իսկ ինչո՞ւ է աճել հանցագործությունների թիվը: Ըստ մասնագետների՝ այդ աճն ուղիղ կապ ունի երկրի քաղաքական եւ տնտեսական իրավիճակի հետ, եւ որքան կառավարման համակարգում ճգնաժամը խորանում է, այնքան հանցավորությունն աճում է: Սակայն զինված խմբի կողմից զենքով գրաված պարեկապահակային ծառայության գնդում 6 օր որպես պատանդ պահված ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արձանագրված պատկերը լավատեսորեն մեկնաբանեց. «Զարգանում է հասարակությունը, կան երեւույթներ, կան դեպքեր, եւ ամենակարեւորն այն է, որ մենք երբեւիցե չենք թաքցնում հանցագործությունները, եւ հենց դա է հիմնական պատճառը, որ այդ աճը կա: Դա էլ է տատանողական»: Բա որ էլի հակառակ տատանվե՞ց»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս