Armenian text to speach

Ինչ առավելություն գրանցեց Կարեն Կարապետյանն իր նախորդների համեմատ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խնդրելով, համոզելով, տարբեր զվարճանքի վայրերից ՀՀ ԱԺ պատգամավորներին խորհրդարան բերելով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը վերջապես հաջողվեց քվեարկության դնել «2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Այն անցավ 83 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նկատենք, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը գերազանցեց բոլոր սպասելիքները` ստվերում թողնելով իր նախորդների` Հովիկ Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի կառավարությունների ներկայացրած բյուջեի նախագծերի քվեարկության ցուցանիշները:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի ներկայացրած «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն անցել էր 81 կողմ, 5 դեմ եւ 2 ձեռնպահ, իսկ Հովիկ Աբրահամյանի` «2015 թվականի բյուջեի նախագիծը» խորհրդարանն ընդունել էր 71 կողմ, 46 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Թվերն, իհարկե, խոսուն են, եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ նախագծի հաստափոր հատորները օրենսդիրի շատ ներկայացուցիչների կողմից օրեր շարունակ պարզապես անտեսվել են: Չեն էլ կարդացել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս