Դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 1000-ից ավելի կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան /Ակնա/ հատվածում:
Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև դիպուկահար հրացաններ /54 կրակոց/, իսկ հարավարևելյան /Մարտունի/ պաշտպանական ուղղությամբ` հաստոցավոր ավտոմատ նռնականետ /4 արկ/:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: