Armenian text to speach

Հրայր Թովմասյանը ԱԺ-ում աշխատանքի է ընդունում իր սանիկ, քավոր, խնամի, ծանոթ-բարեկամներին. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ պայմանագրային աշխատակիցները իրար են խառնվել։ ԱԺ աշխատակազմի դեկավար Հրայր Թովմասյանը կրճատումների քողի տակ չի երկարաձգելու՝ նրանց պայմանագրերը եւ աշխատանքից ազատում է փորձառու աշխատակիցներին։ Դա ինչ-որ տեղ ընկալելի կլիներ, եթե նա փոխարենը աշխատանքի չընդուներ իր սանիկ, քավոր, խնամի, ծանոթ-բարեկամներին։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Թովմասյանի նախընտրած աշխատակիցները արտոնյալի կարգավիճակում են։ Նրանք կարողանում են ստանալ իրենց աշխատավարձերը, եթե անգամ երկարաժամկետ բացակայում են երկրից եւ չեն հաճախում աշխատանքի։ Ի մասնավորի՝ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը Թովմասյանի սանիկն է եւ ամիսներով աշխատանքի չի գալիս, քանի որ գտնվում է արտերկրում,սակայն բարեխղճորեն ստանում է իր աշխատավարձը:

Ի դեպ, իրավաբանական վարչությունն ու կադրերի վարչությունը ուռճացված են, սակայն կադրերի առատությունը չի մտահոգում ԱԺ աշխատակազմի ղեկավարին, քանի որ այստեղ եւս ծանոթ-բարեկամներ են։ Ի դեպ, Հրայր Թովմասյանը իր որոշումները միանձնյա չի կայացնում, նրան ակտիվորեն աջակցում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

«ՉԻ» տեղեկություններով՝ Հրայր Թովմասյանը ԱԺ աշխատակիցներին պահում է իրենից հարյուրավոր մետրեր հեռու: Նրա հետ կարելի է շփվել կամ վայբերով, կամ սկայպով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս