Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են բնական գազի առևտուրը թուրքական լիրայով իրականացնելու հարցը: Թուրքական NTV-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:
«Էներգետիկ քաղաքականության այս նոր փուլում Թուրքիան պատրաստվում է ազգային արժույթով առևտուր իրականացնել հատկապես այն երկրների հետ, որոնք գործ ունեն մեծ ծավալների էներգիայի շրջանառության հետ»,-նշել է նախարարը:
Նաև հավելել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում ռուսական համապատասխան կառույցների հետ՝ թուրքական լիրայով առևտրին անցնելու համար: