Անհայտ անձն ավտոմատով հարձակվել է տարադրամի փոխանակման կետի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ այսօր առավոտյան դիմակավորված և զինված անձն ավազակային հարձակում է գործել Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա և դիմել փախուստի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան չի հաջողվել գումար հափշտակել։

Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ կրակոցների հետևանքով տուժածներ և վիրավորներ չկան, ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս