Armenian text to speach

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուրջ աշխատանք ունի անելու, պետք է ճիշտ գնահատականներ տրվեն` ով համաձայնությունները չի իրականացնում. Վահրամ Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խոսելով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ձեռք բերված համաձայնությունների իրականացման մասին, ասաց, որ Հայկական կողմը պետք է տեսնի դրանց իրականացմանն ուղղված Ադրբեջանի կամքը:

Նրա խոսքով՝ այդ համաձայնությունների իրականացմանը զուգահեռ բանակցությունները վերսկսելը փոքր-ինչ հարաբերական է: «Մենք բազմիցս նշել ենք, որ չենք խուսափում հանդիպումներից, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը լուրջ աշխատանք ունի անելու: Պետք է ճիշտ գնահատականներ տրվեն, թե ով է մեղավոր, որ համաձայնությունները չեն իրականացվում: Իսկ դրանց իրականացումից հետո, կարծում են, հարցը տեղից կշարժվի, եւ մենք առաջ կընթանանք»,- ասաց նա:

Բաղդասարյանի կարծիքով եռանախագահները չեն ուզում վնասել հետագա բանակցային գործընթացին, այդ պատճառով զգույշ են իրենց հայտարարություններում:

 




Լրահոս