
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 9-12-ը աշխատանքային այցով մեկնել է Ղրղզական Հանրապետություն սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտորդական առաքելությամբ:
Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ փոխնախագահը կհանդիպի Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի և Ղրղզական Հանրապետության վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: