«Առաջին գոլը հրաշալի էր: Նա սպանեց խաղը այդ գոլով: Մխիթարյանը հիանալի աշխատանք կատարեց: Նա շատ լավ է խաղում վերջին խաղերում և ես շատ ուրախ եմ նրա համար: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ և ես հույս ունեմ և գիտեմ, որ նա այդպես կշարունակի»: Այս մասին ասել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը` խոսելով է Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի` «Զարյայի» դեմ խաղում (2:0) Հենրիխ Մխիթարյանի գոլի և գործողությունների մասին:
Նշենք, որ ֆուտբոլիստը «Զարյայի» դեմ խաղում դարձել էր «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին գոլի հեղինակ: