Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է մտնել նախընտրական պայքարի մեջ, նա գլխավորելու է ՀԱԿ-ի ցուցակը. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է մտնել նախընտրական պայքարի մեջ, նա գլխավորելու է ՀԱԿ-ի ցուցակը: Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ այս մասին նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով` «Բացառված չեն բանակցություններն այլ դեմքերի վերաբերյալ, բայց ես չեմ տեսնում ուրիշ մեկին: ՀԱԿ-ը ընտրություններում հաղթանակի դեպքում շեշտակի կբարձրացնի կենսաթոշակները, 25 տոկոսով կէժանացնի գազի գինը, 14 հարկատեսակներից կթողնի 5-ը»:

Այնուհետև խոսելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունների մասին, ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Կարեն Կարապետյանը Գյումրիում հայտարարեց, որ Հայաստանում մենաշնորհ չկա։ Հիմա ես էլ հայտարարում եմ, որ Հայաստանում Կարեն Կարապետյանի կառավարություն չկա։ Կհավատա՞ք։ Չեք հավատա։ Հիմա ինչի՞ պիտի հավատանք, որ մենաշնորհ չկա»։

 




Լրահոս