Մենք նպատակահարմար չենք գտնում դաշինքներով ընտրություններին մասնակցել. Մհեր Շահգելդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն անդրադառնալով Վանաձորի քաղաքապետարանի հայտարարությանը, թե ավագանու նոր նիստ պետք է գումարվի՝ վերջերս կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների աջակցության համար բյուջե հատկացնելու նպատակով, ասաց, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության դիրքորոշումը Վանաձորի ավագանու նիստի վերաբերյալ մնում է նույնը:

«Տվյալ խնդիրը կարելի է լուծել, լուծվելիք խնդիր է այլ հնարավորությունների շրջանում, որ այսօր կան, իսկ ՀՎԿ-ի դիրքորոշումն այսօր նույնն է մնում: Ես կարծում եմ, որ աջակցության ցուցաբերման խնդիրը միանշանակ լուծելի է այնպես, ինչպես կա»,-ասաց նա:

Անդրադառնալով դաշինքով ընտրություններին գնալու հնարավորությանը՝ Շահգելդյանը նշեց, որ նպատակահարմար չեն գտնում այդ տարբերակը: «Իսկ միավորվելու տեսակետից շատ կուսակցություններ կան, որ ցանկանում են: Մենք շեմի խնդիրը չենք տեսնում, սակայն, հաշվի առնելով Հայաստանում դաշինքներով ընտրություններին մասնակցության փորձը, և թե ինչպիսի պրոցեսներ են լինում ընտրություններից հետո դաշինքով անցած քաղաքական միավորների միջև, մենք նպատակահարմար չենք գտնում դա»,-հավելեց պատգամավորը:

 




Լրահոս