Պետք է ունենան բարեկրթության իրենց տեսլականը. Լյովա Խաչատրյանը՝ լրագրողի և պատգամավորի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին  ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռունցքով հարվածել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին: Լրագրողի խոսքով Ռուբիկ Հակոբյանը մի քանի անգամ հարվածել է իրեն, որից մեկը դիպչել է աչքին, ապա սեռական բնույթի հայհոյանքներ է տվել:

Այս առնչությամբ  ArmLur.am-ը զրուցեց ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահը Լյովա Խաչատրյանի հետ:

Պարո՛ն Խաչատրյան, որպես Էթիկայի հանձնաժողովի նախագահ ի՞նչ եք կարծում այս միջադեպի հետ կապված ի՞նչ է պետք անել: Դիմում ստացե՞լ եք:

– Չգիտեմ ներկայացրել են, թե չէ, հիմա ես գնում եմ խորհրդարան էթիկայի հանձնաժողովի նիստ ունեմ նախորդ հարցերով: Կներկայացվի` կուսումնասիրվի:

-Կան պաշտոնյաներ, որոնք իրենց համար ավանդույթ են դարձրել   լրագրողների  հանդեպ կոպիտ վարվելը, ելնելով զուտ այն հանգամանքից, որ  նա կարող է իրենց սրտով հարց չտալ: Արդյո՞ք կարող է դա  հիմք  հանդիսանալ նման պահվածք ցուցաբերելու համար: 

-Իհարկե ոչ, չի կարելի: Պետք է պահեն բարեկիրթ փոխհարաբերություններ անկախ անձնական հարաբերություններից, անկախ տրված հարցերից: Լրագրողը նրա համար է, որ հարցեր տա, իսկ քաղաքական գործիչն էլ նրա համար է, որպեսզի պատասխանի կամ չպատասխանի: Կարծում եմ պետք չի սրել անկախ տրված հարցերից:

 Որպես Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ի՞նչ եք պատրաստվում անել, այս տեսակ բռնությունները կանխելու համար:

-Ես դատավոր չեմ, պարզապես պետք է ունենանք խորհրդարան, որտեղ մարդիկ կունենան և էթիկայի կանոնների իրենց տեսլականը, բարեկրթության իրենց տեսլականը, որը հարիր է քաղաքակիրթ աշխարհում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս