Ցավալի է, որ նման միջադեպ է գրանցվում այդ մարդկանց միջև. Վահրամ Բաղդասարյանը` լրագրողին հարվածելու դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

Նա ասաց, որ հատկապես դատապարտելի է, որ նման միջադեպ տեղի է ունենում բավականին փորձառու, երկար ճանապարհ անցած քաղաքական գործչի և լրագրողի միջև, ով, կարծես, վատ տպավորություն չի թողել. «Համենայնդեպս, նման միջադեպերը պետք է կանխվեն, հարկավոր է ձեռնպահ մնալ նման միջադեպերից»:

Վերջինս հավելեց, որ լրագրողները, քաղաքական գործիչները պետք է զգոն լինեն, որպեսզի հնարավոր լինի կանխել նման միջադեպերը: «Իսկ այս միջադեպի պարագայում ոչ միայն պատգամավոր և լրագրող հարաբերություններ էին, այլ նաև հայր և որդու տարիքային տարբերություն կար, և ցավալի է, որ նման միջադեպ է գրանցվում այդ մարդկանց միջև»,- ասացԲաղդասարյանը:

 




Լրահոս