Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում իր ելույթի ժամանակ հայտարարել է Սիրիայի վերականգնման հարցով միջազգային լայնամասշտաբ օպերացիա անցկացնելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներակայցուցիչ Վիտալի Չուրկինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ որոշ գնահատականների համաձայն՝ Սիրիայի վերականգնման համար անհրաժեշտ է մոտ $180 միլիարդ:
«Իհարկե, դա չի կարող անել ոչ մեկ երկիր, ոչ երկուսը: Առանց քաղաքական կարգավորման, առանց քաղաքական համակարգի որոշակի բարեփոխումների՝ չի կարելի ակնկալել, որ վերականգնման հարցով միջազգային քարոզարշավ կլինի»,-նշել է Չուրկինը: