
Սույն թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է քաղաքացիական ավիացիայի վետերան և վաստակաշատ օդաչու Ռուբեն Եսայանին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են քաղաքացիական ավիացիայի ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցերի, ինչպես նաև՝ քննարկել են ապագային վերաբերող նախագծեր:
Հանդիպման ընթացքում ՔԱԳՎ պետը պարգևատրել է Ռուբեն Եսայանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ և Հայաստանի Հանարապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտում նշանակալի ավանդի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի ու ձեռքբերումների համար:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար