Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է ջանա արտասահմանում տնտեսական կապեր զարգացնել. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է ջանա արտասահմանում տնտեսական կապեր զարգացնել։ Այսօր այս մասին «Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով՝ գործող քայլեր են անհրաժեշտ Հայաստանի վարկանիշը՝ որպես հուսալի գործընկեր ձեւավորելու համար. «Գործուն միջոցառումներ պետք է իրականացնել տնտեսական համագործակցության տեսանկյունից հեռանկարային երկրների հետ արտոնյալ պայմանների սահմանման համար` նպաստելով հայկական ապրանքների ազատ մուտքին»:

Վարչապետի խոսքով Հայաստանը մշտապես ներգրավված է եղել տարբեր ինտեգրացիոն հարթակներում, իսկ Իրանի հետ ընդհանուր սահմանը, մուտքի արտոնագրերի վերացումը, հեշտացնում է փոխգործակցությունը:

Վարչապետը հավելեց, որ հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ և խնդրել` լինել նաև մեր դեսպանը ու քարոզել, հուշել, թե ինչ անել, որ Հայաստանն ավելի բաց ու հասկանալի լինի պոտենցիալ ներդրողների համար:

 




Լրահոս