«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը կազմակերպել է«Պահանջատեր քաղաքացին ընդդեմ կոռուպցիայի. կոռուպցիայի դեմ պայքարում ԹԻՀԿ և գործընկեր կազմակերպությունների գործունեությունը 2016թ.» խորագրով կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որը տեղի ունեցավ ս․թ․ դեկտեմբերի 9-ին, Թուֆենկյան «Ավանդական Երևան» հյուրանոցի «Խարբերդ» սրահում:
Միջոցառման ընթացքում Ամալյա Կոստանյանի անվան տարեկանմրցանակը հանձնվեց լրագրող Թեհմինե Ենոքյանին, խոսվեց ՀՀ հակակոռուպցիոն պարտավորությունների մասին, ինչպես նաև ներկայացվեցկոռուպցիայի դեմ պայքարում ԹԻՀԿ 2016թ. գործունեությունը։ Մասնավորապես, ԹԻՀԿ ներկայացուցիչներն ու գործընկեր կազմակերպությունները ներկայացրեցին տարվա ընթացքում ՀՀ սոցիալ-տնտեսական տարբեր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի ու հակակոռուպցիոն հետաքննական լրագրության բացահայտումները, ինչպես նաև՝ կոռուպցիայի դեմ պայքարում հանրային ներգրավվածության արդյունքները։
Միջոցառմանըհրավիրված էին պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա դիվանագիտական կառույցների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԹԻՀԿ ջատագովության և հաղորդակցության համակարգող Հայկակ Արշամյանին՝ 010569589, 010569689 հեռախոսահամարներով կամ [email protected] էլ-փոստի հասցեով։