
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հետ կապված մեր և մեր գործընկերների դիրքորոշումները համընկնում են: Այս մասին Համբուրգում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների Խորհրդի 23-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ԱՊԱ-ն:
«Մեր և մեր գործընկերների դիրքորոշումները՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հետ, լիովին համընկնում են»,-ասել է Լավրովը:
Համբուրգում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների Խորհրդի 23-րդ նստաշրջանն իր աշխատանքն է սկսել երեկ: Նիստին մասնակցում են նաև ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: