
«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին քիչ առաջ հրավիրել են ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին` ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց լրագրող Վահե Մակարյանը:
Նշենք, որ ՀՀ դատախազությունը միջադեպի հետ կապված հետաքննություն էր սկսել, սակայն քիչ առաջ են իրավապահները լրագրողին հրավիրել բաժին:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռունցքով հարվածել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին: Վահեի խոսքով` Ռուբիկ Հակոբյանը մի քանի անգամ հարվածել է իրեն, որից մեկը դիպչել է աչքին, ապա սեռական բնույթի հայհոյանքներ է տվել: