
Այսօր Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանելով այն հարցին, եթե ՀՀԿ-ն հաղթի ընտրություններում, հնարավո՞ր է՝ Կարեն Կարապետյանը կրկին դառնա կառավարության ղեկավար, նշեց`եթե հանրությունը կտա ՀՀԿ-ին իր ձայնը, կառավարությունը կշարունակի իր ծրագրերի իրականացումը:
«Որեւէ հիմք չկա, որպեսզի ՀՀԿ-ի առաջնորդը չկարողանա գլխավորել իրենց նախընտրական համամասնական ցուցակը»,-ասաց նա:
Վերջինս հիշեցրեց, որ Սարգսյանը ՀՀԿ-ի առաջնորդն է: