
Ադրբեջանական կողմը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) պատրաստ է հանդիպել հայկական պատվիրակության հետ, որպեսզի քննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ադրբեջանական կողմը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը, մենք պատրաստ ենք հանդիպել, եթե հայկական պատվիրակությունը ևս իր համաձայնությունը հայտնի»,-Trend-ը մեջբերում է Սեիդովի խոսքը: