Մենք պարտադրված ենք նման քայլի գնալու. տնտեսագետը` ջրի սակագնի բարձրացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի հունվարի 1-ից հանրապետության ողջ տարածքում կգործեն  խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման նոր միասնական սակագներ: ՀԾԿՀ-ն սահմանել է 180 դրամ մեկ խմ խմելու ջրի համար, որից 27 դրամը ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինն է:

ArmLur.am-ը  տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ զրույցում փորձեց հասկանալ, արդյոք կարո՞ղ ենք այս փաստը բնորոշել, որպես բնակչությանը կողոպուտ: Վերջինս նշեց, որ ընդհանուր առմամբ հասկանալի է, որ  ջրի սակագնի բարձրացումն, ըստ էության, ոչ շատ եկամուտներ ունեցող  բնակչության համար չափազանց դժվար  է. «Համակարգը շատ հին է և գտնվում է վատ վիճակում, այդուհանդերձ մենք որքան էլ կարողնում ենք  ջրամատակարարման խնդիրները լուծել, բայց միևնույն ժամանակ հասկանալի է, որ ֆինանասական մեծ միջոցներ են պետք այդ համակարգն ինչ-որ տեղ խելքի բերելու համար»:

Ըստ տնտեսագետի՝ փաստորեն նրանք ուրիշ միջոց չունեն, պարտադրված են սակագինը բարձրացնում:

«Ջրի օգտագործման, ծախսման հետ կապված մեր մոտ  դեռևս այդ մշակույթը չկա: Մենք փաստորեն սպառման առումով որոշակի խնայողական ռեժիմներ չենք կարողանում հաստատել»,-ընդգծեց նա:

Այս ամեն ինչի պատճառը  Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ համակարգի մաշված, հնացած լինելն է. «Համակարգում անընդհատ նորոգման կարիքներ է զգացվում, թերևս միակ ճանապարհը սակագին բարձրացնելն է, չնայած մեր  բնակչության համար դա շատ դժվար է: Այսինքն՝ մենք պարտադրված ենք նման քայլի գնալու»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս