Արմեն Մուրադյանը ներկայացրել է բոլոր փաստաթղթերը՝ ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել էր մրցույթ ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի համար, որին կարող են մասնակցել ՀՀ այն գործունակ քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում:

ArmLur.am-ը ԵՊԲՀ մամուլի պատասխանատու Տաթևիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյոք մինչ օրս դիմողներ եղել են: Մեր հարցին ի պատասխան նա նշեց, որ բոլոր դիմումները հավաքագրվում են ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի գրասենյակում, միայն կարող է ասել, որ Արմեն Մուրադյանն արդեն ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը Երևանի պետական բժշկական համալսարանի խորհրդի նիստով հաստատվել էր որպես բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ մրցույթը տեղի է ունենալու 2016 թվականի դեկտեմբերի 24-ին, ժամը 10:00-ին, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:




Լրահոս