Վանաձորի քաղաքապետն արտահերթ նիստ է հրավիրել. ընդդիմադիրները կբոյկոտեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այսօր հանդիպել է 2016 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձոր համայնքի Ուկրշին տնակային ավանի թիվ 4  բարաքի հրդեհից հետո անօթևան մնացած ընտանիքների մայրերի հետ:

Քաղաքապետը  հրդեհից տուժած ընտանիքներին տեղեկացրել է, որ ինքը մտադիր է դեկտեմբերի 13-ին հրավիրել Վանաձորի ավագանու արտահերթ նիստ օրակարգայի մեկ հարցով. համայնքի բյուջեում փոփոխություն կատարելու և հրդեհից տուժած ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին:

Սակայն ինչպս հայտնի է ընդդիմադիր ուժերը բոյկտում են ավագանու նիստերը և քվորում չլինելու պատճառով նիստերն ուղղակի տեղի չեն ունենում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ավագանու անդամ հանդիսացող ԲՀԿ և ՀՎԿ-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք շարունակելու են բոյկոտը. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ևս հետևելու է հայտարարված բոյկոտին:




Լրահոս