Արարատի մարզի Դալար գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գյուղով անցնող երկաթգծի ուղեփակոցի մոտ այսօր վաղ առավոտյան հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի՝ գլուխը պոկված։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից:
Նշենք, որ մահացածը Դալար գյուղի 26-ամյա բնակիչ է:
ArmLur.am-ը զրուցեց նաև Դալարի գյուղապետ Գագիկ Ալեքսանյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ նա Արայիկի հորեղբայրն է. «Նուբարաշենում բուժված տղայ ա: Հոգեկանը խանգարված էր»:
Գյուղապետի խոսքով ՝ ըստ երևույթին ուղեղն անջատվել է. «Մայր չունի, տունը հերն են ու երկու տղաները»:
Լ. Եղիազարյան