ՉԼ. Արդա Թուրանը` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի թուրք կիսապաշտպան Արդա Թուրանը  ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձած Թուրանը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 58 տոկոսը։

4։0 հաշվով ավարտված խաղում Թուրանը նաև գոլային փոխանցում էր կատարել  Լիոնել Մեսսիին։ Երկրորդ տեղը գրավել է Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը ստացել է ձայների 17 տոկոսը։




Լրահոս