Նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերով ստացվել է 106 նամակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 106 նամակ, որից 81-ին տրվել է համապատասխան լուծում, 25-ն ընթացքի մեջ են:
Հարցերի մեծ մասը վերաբերել է կոմունալ տնտեսության, շինբարեկարգման, սոցիալական, տրանսպորտի, բնապահպանության, քաղաքաշինության, գովազդի, կրթության, առողջապահության, ոլորտներին, ինչպես նաև օգտատերերը մի շարք հարցեր են հղել քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության վերաբերյալ, ինչպիսիք են «Թեժ գծի» հեռախոսահամարները, քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու, քաղաքապետարանին դիմում ներկայացնելու ձևաչափերը:

Տեղեկացնում ենք, որ մեր համաքաղաքացիները կարող են նաև էլեկտրոնային տարբերակով նամակներ ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերի միջոցով՝ ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ և թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեով:




Լրահոս