Կան մարդիկ, ովքեր դժվարություններ են ունենում ցանկացած տեխնիկայի հետ աշխատելիս. նրանք մշտապես կոտրվում են մարդկանց ձեռքին: Շատերը կարծում են, որ դա մարդու էներգետիկայի հետ է կապված: Սակայն մասնագետները վստահ են, որ դա անփույթ վերաբերմունքի հետևանք է: Մի արեք այս սխալները և ձեր սմարթֆոնն ավելի երկար կծառայի:
Ամենամեծ սխալները
Որպեսզի սարքն ավելի երկար աշխատի, անհրաժեշտ է շաբաթական գոնե մեկ անգամ որոշ ժամանակով այն անջատել: Դա դրական կազդի նաև մարտկոցի վրա:
Անջատեք ոչ անհրաժեշտ ֆունկցիաները, և հեռախոսն ավելի երկար կծառայի:
Եթե դրսում շատ ցուրտ է, ապա գրպանից մի հանեք հեռախոսը: Այն նախատեսված չէ եղանակային այդպիսի պայմաններում աշխատելու համար: Հեռախոսի համար օգտակար չէ շատ տաք եղանակը:
Եթե դուք թողնում եք, որ հեռախոսը լիցքավորվի ողջ գիշեր, ապա այն կլիցքավորվի մինչ 100 տոկոս, սակայն դա վտանգավոր է: Պետք է մարտկոցը լիցքավորվի մինչ 95-98 %:
Եթե լիցքավորման սարքերն օրիգինալ չէ, ապա հեռախոսի դանդաղ մահը երաշխավորված է:
Սմարթֆոնը մաքուր պահեք: Էկրանը պարտադիր մաքրեք անձեռոցիկով, ականջակալների և լիցքավորման համար անցքերը մաքրեք ատամի չոփի օգնությամբ:
Պետք չէ քաղաքում զբոսնել` հեռախոսը ձեռքում պահած: Այն կարող են հեշտությամբ գողանալ կամ օրինակ գցել ձեռքից:
Շատ հաճախ մարդիկ շատ անփույթ են վերաբերվում հեռախոսին, իսկ հետո զարմանում, թե ինչու է այն շուտ շարքից դուրս եկել: Հետևեք կանոններին և սմարթֆոնն ավելի երկար կծառայի: