«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր` դեկտեմբերի 10-ին, աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը:
Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվել են մարդու եւ անհատի հիմնական իրավունքները: Ցանկացած երկրում մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորվածությունը պայմանավորված է երկու կարեւոր բաղադրիչների ապահովվածությամբ՝ ուղղակի ժողովրդավարությամբ եւ օրենքի գերակայությամբ (իրավական պետություն): Իսկ արդյոք Հայաստանը ժողովրդավարական կամ դեպի ժողովրդավարության ձգտող երկիր է, որտեղ պաշտպանված են մարդու իրավունքները, ինչպես պնդում են իշխանական ուժերը:
«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Նախ հետաքրքրվեցինք՝ ամենաշատը պետական ո՞ր գերատեսչություններից են դժգոհ ՀՀ քաղաքացիները: «1-ինը՝ ոստիկանությունն է, 2-րդը` ՔԿՀ-ները, 3-րդը՝ դատարանները»,- հայտնեց ՀՀ օմբուդսմենը:
Հ.Գ. Այսօր, ավանդույթի համաձայն, տարբեր հասարակական-քաղաքական կառույցներ բողոքի երթեր են կազմակերպելու: Այս տարի նրանց թիվն ավելացել է: Բողոքին կմիանան նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հարազատները»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: