Ինչ բովանդակություն ունի գործընկեր-կուսակցությունների հուշագիրը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները կհրապարակեն իրենց հուշագիրը՝ 2017-ի ընտրությունների փուլում իրենց համագործակցության վերաբերյալ։ Կողմերը վստահեցնում են, որ հանրությանն անակնկալներ են սպասվում, բայց չեն գաղտնազերծում, թե ինչպիսի։

Հուշագրի տեքստը լինելու է համառոտ, ձեւակերպված կլինեն բանակցությունների արդյունքում ուժերի ընդհանուր մոտեցումները՝ ներքաղաքականից սկսած, վերջացրած արտաքին քաղաքական հարցերով։ Գործելու են կոնսենսուսի կանոններով, հայտարարվելու է նաեւ, որ դաշինքի դուռը բաց է մյուս ուժերի համար, բայց մուտքի «արտոնագիրը» տրվելու է արդեն հուշագիր ստորագրած երեք ուժերի համաձայնությամբ։ Ի դեպ, մեր տեղեկություններով, հուշագրի կնքումը հեշտ չի տրվել՝ բուռն եւ անհաշտ վեճեր են եղել, տեքստի յուրաքանչյուր տառ ու բառի մանրակրկիտ քննարկում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս