
Արևելյան Հալեպում ռուս զինծառայողները մեկ օրում 8 հեկտար տարածք են ականազերծել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
«Ռուս զինծառայողներն ականազերծել են Հալեպի արևելյան հատվածի թաղամասերը: Մեկ օրում ընդհանուր առմամբ 8 հեկտար տարածք է ականազերծվել: Բացի այդ, մաքրվել է 24 շենք, այդ թվում՝ հացի գործարանը, 2 դպրոց, մեկ էլեկտակայան, ինչպես նաև 4,5 կմ ավտոճանապարհ»,-հայտնել են ՌԴ ՊՆ-ում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել Հալեպ քաղաքի ավելի քան 90% տարածքում՝ դուրս մղելով գրոհայիններին: