Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Վանաձորի «Բոլոր քար» կոչվող հատվածում գտնվող շինություններից մեկում: Դեպքի վայր ժամանած հրշեջները, մարելով կրակը, ներսում հայտնաբերել են ինքնաձիգի փամփուշտներ և ականանետեր: Այրված շինությունը պատկանում է ավագանու նախկին անդամ Վահան Մխիթարյանն:

Ինչպես Վանաձորից հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը, այս պահին դեպքի վայրում են մեծ թվով ոստիկաններ: Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը` դեպքի վայր է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը: Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ նաև փամփուշտներ են պայթել, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:


Մանրամասները առաջիկայում:
Էդվարդ Արզումանյան





























