
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի լրագրողին «ապուշ» է անվանել:
ՏԵսագրությունը հրապարակել է ուկրաինական հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ: Լավրովը դիմել է լրագրողին ՝ «What do you want?» («Ի՞նչ եք ուզում»):
Դրանից հետո նա լրագրողին «ապուշ» է անվանել: Ընդ որում, ռուսական ԶԼՄ-ները նշում են, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է՝ նշելով, որ հարցից հետո Լավրովը ոչինչ չի ասել: