
Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի պաշտպան Պեպեն մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «արքայական ակումբ»-ից, հայտնում է «AS»-ը:
Ֆուտբոլիստը հետաքրքիր առաջարկներ է ստացել անգլիական և չինական ակումբներից: Ինչպես նշել են պորտուգալացի ֆուտբոլիստի մտերիմները, դրանցից մեկից դժվար է հրաժարվելը: Երկու տարում Պեպեն կկարողանա աշխատել ավելին, քան 4 տարվա ընթացքում «Ռեալ»-ում: