Բենզինի գինը նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2015թ.-ից Համաշխարհային շուկայում նավթի գինը սկսեց էականորեն նվազել: Սակայն ՀՀ-ում չնկատվեց բենզինի գնի նվազում: Այս տարվա հունվարից սկսեց նկատվել բենզինի գնի իջեցում` հունվարին` 4.8 տոկոս, փետրվարին` 2.7, մարտին` 2.7, ապրիլին` 1.8 տոկոս: Իսկ մայիս, հունիս ամիսներին բենզինի գնի աճ նկատվեց, որը պահպանվեց հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին:

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2016թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գների մակարդակը նվազել է 3.5% եւ 2.9%-ով: 2016թ. նոյեմբերին, 2015թ. նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 15.8% եւ 21.8%, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ` 15.2% եւ 21.4% գնանկում: Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք:




Լրահոս