Ի՞նչ առաջարկություն է ստացել Արամ Սարգսյանը կառավարությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, որը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի տեղակալն էր Հայաստանում, հրաժարական տվեց: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Արա Աբրահամյանը հայտարարեց, թե հիվանդ է եւ չի կարող քաղաքականություն մտնել: Եւ հիմա լուրեր կան, որ Արամ Սարգսյանը առաջիկայում կլինի ՀՀ նոր վարչապետի թիմում:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Արամ Սարգսյանից պարզել, թե ՀՀ կառավարությունից առաջարկ ստացե՞լ է, ինչ հարաբերություններ ունի Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: «Նման բան չկա, ես ընդամենը հանդիպել եմ իր հետ նրա համար, որ ներկայացնեմ կուսակցության առաջարկությունները՝ կապված այսօրվա հրատապ խնդիրների հետ, եւ դա ավանդաբար մենք անում ենք վարչապետների հետ: Հետո նայում ենք, թե արդյոք նրանք արձագանքեցին կամ կատարեցին, թե ոչ: Ընդամենը դրա համար, որեւէ այդպիսի խնդիր ես չունեմ եւ ոչ էլ դրել եմ իր առջեւ»: Մեր այն հարցին՝ եթե առաջարկ լինի, պատրա՞ստ եք ընդունելու, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես ինչ կապ ունեմ կառավարության հետ, ով է դա տարածում, չգիտեմ»:




Լրահոս