
Քրեակատարողական հիմնարկներում անցկացվող շինվերանորոգման աշխատանքների շրջանակներում, ինչպես նաև հիմք ընդունելով բանտային պրակտիկայի միջազգային փորձը` հիմնովին նորոգվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կարճատև տեսակցությունների սրահը, հանվել են նաև ապակյա միջնորմները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, ամբողջովին վերանորոգվել են նաև ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի երկարատև և կարճատև տեսակցությունների սենյակները, սանհանգույցները, ինչպես նաև սպասասրահը: