ԵԱՀԿ­-ում նախագահության ընթացքում Ավստրիան կենտրոնանալու է հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու վրա. Կուրց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ-­ում նախագահության ընթացքում Ավստրիան կենտրոնանալու է հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու վրա: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ ապագա նախագահ Սեբաստիան Կուրցը:

«Անհամբեր սպասում եմ 2017 թվականին Ավստրիայի նախագահությանը ԵԱՀԿ-­ում: Մենք կկենտրոնանանք հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու, ծայրահեղականության դեմ պայքարելու և վստահություն կառուցելու
վրա», ­-գրել է Կուրցը:

2017թ.-­ին ԵԱՀԿ­ում նախագահությունը Գերմանիայից կանցնի Ավստրիային:

Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 23-­րդ նիստում Սեբաստիան Կուրցը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անհնար է լուծել ռազմական ճանապարհով:




Լրահոս