Երևանում 2 տարեկան երեխա է մահացել. ինչ է մանրամասնում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի փոխտնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում 2 տարեկան երեխա է մահացել: Այս տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի փոխտնօրեն Լևոն Բադալիչը:

«Բ.Ա.  2014թ. ծնված Երևան քաղաքի բնակիչ էր: Ծնողներն իրենց ուժերով են բերել հիվանդանոց առանց շտապօգնության: Բժիշկն անմիջապես ընդունել է ռանիմացիոն բաժանմունք և հենց առաջին վայրկյանից իրականցրել են վերակենդանացման միջոցառումներ»:

Նշենք, որ  երեխան ընդունվել է հիվանդանոց դեկտեմբերի 4-ին ծանր վիճակում՝ թոքային դեստրուկցիա դիագնոզով, շնչառական անբավարարվածություն երրորդ աստիճանով:

«Այնպիսի հիվանդություն էր, որը հետ չդարձավ: Հիվանդն առավոտյան ժամը 5-ին մահացել է: Այդ իսկ պատճառով բժիշկը չի հասցրել տեղյակ պահել  բուժվարչություն»,-հավելեց նա:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս