
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ կտրուկ փոփոխություններ են անհրաժեշտ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը:
Ահմեդովը հարց է ուղղում, թե արդյոք իմաստ ունի, որպեսզի Ադրբեջանը մնա ԵԱՀԿ-ում:
«Ցավոք, ԵԱՀԿ-ն 20 տարվա ընթացքում չկարողացավ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ իսկ պատճառով միջնորդների աշխատանքում փոփոխություններ են անհրաժեշտ »,-ընդգծել է Ահմեդովը:
Նրա խոսքով՝ հակառակ դեպքում ԵԱՀԿ-ի նկատմամբ անվստահություն կառաջանա Բաքվի մոտ, և հարց կառաջանա, թե արդյոք անհրաժեշտ է մնալ ԵԱՀԿ կազմում և արդյոք Բաքվին անհրաժեշտ է Մինսկի խմբի հետագա գործունեությունը: